

Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված զինատեսակներից կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի մարզերի անտառածածկ տարածքներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
«Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 55.91 հա տարածք, որից 18.01 հա «Շիկահող» պետական արգելոցում և 37.9 հա արգելոցի հարակից տարածքներում։
Տավուշի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 481 հա տարածք, որից 380 հա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հունվար 21, 2021 at 20:14