ԳԱՌՆՈՒ ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է ԴՐՎԱԾ

ԳԱՌՆՈՒ ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է ԴՐՎԱԾ

ԷկոԼուր

Գառնու Քարերի սիմֆոնիայի տարածքի վերահսկողությունը հարցականի տակ է դրված: «Ոչ մի մարդ չկար, ոչ մի վերահսկում, ժամերով այնտեղ շրջում էինք, նկարում, հետազոտում, ոչ մեկ չկար, որ մոտենար մեզ հարցներ, ինչ ենք անում, կամ վերահսկեր տարածքը…»,- «ԷկոԼուր»-ին հայտնեց երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, ով մի քանի ակտիվիստների հետ օգոստոսի 25-ին եղել է Գառնու Քարերի սիմֆոնիայի տարածքում:

ՀՀ բնապահպանության նախարարության մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը «ԷկոԼուր»-ին հայտնեց, որ  Կոտայքի մարզի բնապահպանության տեսչության պետից ճշտել է, որ տարածքում վերահսկողություն իրականացվում է:

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության  բնապահպանական տեսչության կողմից տարածքը վերցվել է խիստ հսկողության տակ, մշտադիտարկում իրականացնելու համար առանձնացվել է մեկ պետտեսուչ:

Օգոստոս 26, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր