

Հուլիսի 27-ին Ճամբարակի վարչական տարածքում ոստիկանները «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայի թափքում փայտանյութ են հայտնաբերել՝ առանց համապատասխան փաստաթղթի: Ըստ վարորդի` փայտանյութը ձեռք էր բերել Իջևանի անտառտնտեսության Սևքար մասնաճյուղից: Փայտանյութով մեքենան տեղափոխվել է Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են:
Հուլիսի 28-ին ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Գորիսի Երևանյան խճուղում ստուգել են Գորիսի 39-ամյա մի բնակչի վարած «Ֆորդը»: Մեքենայի թափքում հայտնաբերվել է մոտ 4 խմ բոխի տեսակի փայտանյութ։ Ըստ վարորդի՝ հայտնաբերվածն իրենն է, տեղափոխում էր վաճառելու նպատակով։ Փայտանյութի օրինականության վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Կատարվում է քննություն։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Օգոստոս 04, 2022 at 12:03