Անտառային կոմիտե. 2022 թվականի ընթացքում շուրջ 47%-ով նվազել են ապօրինի ծառահատումները

Անտառային կոմիտե. 2022 թվականի ընթացքում շուրջ 47%-ով նվազել են ապօրինի ծառահատումները

2022 թվականին իրականացված աշխատանքների արդյունքում Հայաստանում շուրջ 47%-ով նվազել են ապօրինի ծառահատումները։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն։

Ըստ կոմիտեի՝ 2022 թվականի ընթացքում «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում՝ ընդհանուր 237 հա տարածքում,
իրականացվել են անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ, աճեցվել է 250 հազար հատ փակ արմատային համակարգով տնկանյութ, հիմնադրվել է 5 հա տնկարան, 6 ժամանակակից ջերմոցային համալիր: Հաստատվել են «Սիսիանի անտառտնտեսություն», «Ճամբարակի անտառտնտեսություն» և «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառկառավարման պլանները, անտառամերձ բնակավայրերում բնակվող 14 410 շահառուի տրամադրվել է 80 093 խմ թափուկ վառելափայտ, 4440 հա անտառածածկ տարածքում իրականացվել են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ, կնքվել է  անտառային տարածքների վարձակալության 17 պայմանագիր։

 

Հունվար 24, 2023 at 13:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր