ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ մարտի 5-ին օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Ամիրյան փողոցում ապօրինի ծառահատում է կատարվում:
Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները: Նրանք նշված վայրում հայտնաբերել, ապօրինի ծառահատում կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել երկու տղամարդու՝ «Զիլ-130»-ով հանդերձ: Պարզվել է, որ Զովունի գյուղի 58-ամյա և Երևանի 56-ամյա բնակիչներրը ապօրինի հատել էին ակացիաներ: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մարտ 06, 2023 at 15:14