Դիլիջան ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Դիլիջան ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Նոյեմբերի 6-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։51-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 15 և Դիլիջանի ոստիկանության 1 աշխատակից։

Ժամը 20:07-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 07:00-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

 

 

Նոյեմբեր 07, 2023 at 15:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր