Ապրիլի 27-ին կիրականացվի գարնանային ծառատունկ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Ծառատունկն իրականացվելու է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղերում։
Տնկվելու են հացենի, թեղի և սոճի տեսակի տնկիներ։
Տնկիների ձեռքբերումը, և թե՛ ծառատունկի նախապատրաստական ու լոգիստիկ աշխատանքներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական տնկարանների և ռեսուրսների հաշվին։
Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:
Ապրիլ 25, 2024 at 16:33