ՇՄԱԳ փորձաքննության անցման դեպքում ԲՀՊՏ-ներում և անտառներում հնարավոր կլինի արևային, հողմային և ջերմային կայաններ կառուցել

ՇՄԱԳ փորձաքննության անցման դեպքում ԲՀՊՏ-ներում և անտառներում հնարավոր կլինի արևային, հողմային և ջերմային կայաններ կառուցել

ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի 638-Ն որոշմամբ սահմանել է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ), անտառային հողերում, բնակավայրերի կանաչ գոտիներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում կամ բնապահպանական հողերում գնահատման և փորձաքննության ենթակա պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած հիմնադրույթային փաստաթղթերում չներառված գործունեության տեսակները։ Որոշումը բխում է 2023թ-ին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքից։

Գործունեության այդ տեսակներն են․

1) 0,5 ՄՎտ-ից մինչև 1 ՄՎտ ջերմային հզորությամբ այրման համար նախատեսված կայանքներ

2) 0,5 ՄՎտ-ից մինչև 1 ՄՎտ ջերմային հզորությամբ տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ

 3) հողմաէլեկտրակայաններ՝ մինչև 5 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, արևային էլեկտրակայաններ՝ մինչև 3 հա տարածք զբաղեցնող կայանքներ

4) էլեկտրահաղորդման գծերի կառուցում`2 կմ-ից մինչև 5 կմ երկարությամբ կամ 10 կՎ և ավելի հզորությամբ՝ 500 մ-ից ավելի երկարությամբ

5) Անտառկառավարման պլաններով սահմանված հակահրդեհային նշանակության կամ անտառտնտեսական ճանապարհներ չհանդիսացող նոր ճանապարհների կառուցում կամ գործող ճանապարհների վերակառուցում (1 կմ-ից ավելի անընդհատ երկարությամբ հատվածում)

6) 100 մմ-ից մինչև 300 մմ տրամագծով և 500 մ և ավելի երկարությամբ ջրամատակարարման համակարգեր

7) 120 մմ-ից մինչև 300 մմ տրամագծով և 500 մ և ավելի երկարությամբ ջրահեռացման համակարգեր

 8) 100 մմ-ից մինչև 300 մմ տրամագծով և 500 մ և ավելի երկարությամբ խողովակաշարեր` օպտիկամանրաթելային մալուխների համար

 9) մինչև 500 մ երկարությամբ թունելների կառուցում

10) կամուրջների կառուցում՝ 7 տոննայից մինչև 25 տոննա բեռնատարողությամբ

11) մինչև 300 մմ տրամագծով, մինչև 20 կմ երկարությամբ նավթի կամ քիմիական նյութերի խողովակաշարեր

12) 25 մմ-ից մինչև 300 մմ տրամագծով, 500 մ-ից մինչև 20 կմ երկարությամբ գազի խողովակաշարեր

13) հակասողանքային կամ հակասահքային կամ հակասելավային միջոցառումներ` մինչև 10 հա տարածքների համար

14) սննդամթերք ստանալու համար կենդանական հումքի մշակում և վերամշակում՝ արտադրական հզորությունն օրական 0.5-ից մինչև 75 տոննայի դեպքում

15) սննդամթերք ստանալու համար բուսական հումքի մշակում և վերամշակում՝ արտադրական հզորությունն օրական 0.5-ից մինչև 300 տոննայի (եռամսյակային միջին ցուցանիշը) դեպքում

16) չորացնող կամ կոլեկտորադրենաժային համակարգեր` մինչև 5 կմ երկարությամբ։

Տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ է հողերի նպատակային նշանակության փոփոխություն։ ՀՀ անտառային օրենսգրքի 46-րդ հոդվածում նշված է, որ  պետության և համայնքների սեփականություն համարվող անտառների կամ անտառային հողերից տրամադրված կամ այլ հիմքերով ձեռք բերված անտառների կամ անտառային հողերի նկատմամբ օգտագործողների իրավունքները կարող են սահմանափակվել անտառային հողերի նպատակային օգտագործման փոփոխման արգելքով։

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 16, 17 և 18-րդ հոդվածներով արգելոցում, ազգային պարկում և արգելավայրում արգելվում է բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը։ 

Գործադիրը մայիսի 2-ին 643-Ն որոշմամբ էլ հաստատել է Փորձաքննության, պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, պետական փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը:

Մայիս 08, 2024 at 17:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր