Սույն թվականի օգոստոսի 8-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցան փորձաքննության ներկայացված՝ 2024-2030թթ. ժամանակահատվածի համար նախատեսվող «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծ» նախագծի և Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) հաշվետվության հանրային 2-րդ և վերջին լսումները։
Ավելի քան 4 ժամ ընթացող քննարկմանը մասնակցեցին «Երևաննախագիծ» ՊՓԲԸ թիմը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և ԶԼՄ-եր։
Քննարկվեցին տարբեր խնդիրներ՝ մասնավորապես կապված անկանոն կառուցապատման, կանաչ տարածքների, օդի որակի, կոյուղատար համակարգի, տրանսպորտի, աղբի կառավարման և այլնի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Օգոստոս 09, 2024 at 14:02