Ապօրինի հատված 693 ծառ, 43 միլիոն դրամի վնաս՝ «Իջևանի անտառտնտեսությունում»

Ապօրինի հատված 693 ծառ, 43 միլիոն դրամի վնաս՝ «Իջևանի անտառտնտեսությունում»

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ստացված տվյալների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Իջևանի անտառպետության» 5-րդ և 6-րդ, «Խաչարձանի անտառպետության» 5-րդ և 6-րդ պահաբաժիններում։

Ստուգումներն ընդգրկել են 2024թ. օգոստոսից 2025թ. հուլիսը ներառող ժամանակահատվածը, որոնց արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 693 ծառ։

Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 43.084.000 դրամ։

Ստուգման արդյունքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։

Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Օգոստոս 26, 2025 at 11:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր