Կյանքից հեռացել է անտառագետ Ռուբեն Պետրոսյանը

Կյանքից հեռացել է անտառագետ Ռուբեն Պետրոսյանը

Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Էկոլուրի երկարամյա գործընկեր, հրաշալի մասնագետ, անտառագետ Ռուբեն Պետրոսյանը։

Իր կյանքի ընթացքում նա զբաղեցրել է կարևոր պաշտոններ անտառային ոլորտում, երկար տարիներ եղել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետը։ Ռուբեն Պետրոսյանն ամենուր ցուցաբերել է փայլուն մասնագիտական հմտություններ, մշտապես աջակցել է բնապահպանական համայնքին կարևոր խնդիրների բարձրաձայնման և լուծման հարցերում։

Էկոլուրը գնահատում և արժևորում է Ռուբեն Պետրոսյանի մասնագիտական վաստակը և մարդկային բարձր արժանիքները, ցավակցում նրա ընտանիքի անդամներին, բարեկամներին, ընկերներին, գործընկերներին։ Ռուբեն Պետրոսյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։

Օգոստոս 26, 2025 at 14:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր