Պահպանվող նշանակությամբ 17 հեկտար մակերեսով 10 հողամաս վերադարձվեց «Հայանտառ»-ին

Պահպանվող նշանակությամբ 17 հեկտար մակերեսով 10 հողամաս վերադարձվեց «Հայանտառ»-ին

2025թ․ օգոսոստի 28-ին ՀՀ կառավությունը որոշեց 17 հեկտար մակերեսով 10 հողամաս վերադարձնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ որպես անտառ։  

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով՝ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը 2023 և 2024թթ․ թվով 10 վճիռ էր կայացրել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությանն էին վերադարձվել Կոտայքի մարզի 10 անուն հողամասեր։

Ըստ որոշման հիմնավորման՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր բնակավայրում և Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գտնվող 10 հողամասերից մեկը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման լիազորության ներքո գտնվող պետական սեփականության անտառային հող է։ Այդ հողամասը և ևս երկու հողամասեր գտնվում են «Արզական-Մեղրաձոր» պետական  արգելավայրի տարածքում։ 5 հողամասի հողատարածքները սահմանակից են «Արզական-Մեղրաձորի» պետական արգելավայրին։ Բոլոր 10 հողատարածքները խիտ անտառածածկ են և նախկինում եղել են պետական սեփականության անտառային հողեր։

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև պետության ստանձնած  միջազգային պայմանագրերով պարտավորությունները՝ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» № 610-Լ որոշումը՝ առաջարկվել է գրությունով նշված մոտ 17 հեկտար ընդհանուր մակերեսով 10 հողամասերի նպատակային նշանակությունները փոխել հատուկ պահպանվողից՝ անտառայինի, իսկ գործառնական նշանակությունները՝ հանգստի գոտուց՝ անտառի։ Կադաստրային քարտեզներում փոփոխություն կատարելուց հետո դրանք կվերադարձվեն համապատասխան լիազոր մարմնին։

Սեպտեմբեր 01, 2025 at 12:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր