Ապօրինի հատումներ, ապօրինի ընդերքօգտագործում, անտառային հողի զավթում՝ Նոյեմբերյանի անտառտնտեսությունում

Ապօրինի հատումներ, ապօրինի ընդերքօգտագործում, անտառային հողի զավթում՝ Նոյեմբերյանի անտառտնտեսությունում

Համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2025 թվականի ստուգումների ծրագրի՝ ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, որը ներառել է 2021թ. հոկտեմբերից 2025թ. օգոստոս ժամանակահատվածը:

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 236 ծառ։  Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 25․432․500 դրամ։

Կնքվել են հողօգտագործման վարձակալական պայմանագրեր, որոնք չեն համապատասխանում անտառտնտեսության կառավարման պլանին, բուսական աշխարհին պատճառվել է 343․500 դրամ վնաս։

Արձանագրվել է 1156քմ մակերեսով անտառային հողի զավթում, որի տարածքում առանց համապատասխան կառուցապատման թույլտվության կառուցվել է 2 շինություն՝ բուսական աշխարհին պատճառելով 365․120 դրամ վնաս։

Անտառտնտեսության տարածքում արձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում, որի հետևանքով անտառային ֆոնդի հողային ռեսուրսներին պատճառվել է 7․492․500 դրամ վնաս։

Անտառկառավարողի կողմից չեն պահպանվել նաև հակահրդեհային անվտանգության կանոնները։ Ստուգման արդյունքներով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Սեպտեմբեր 09, 2025 at 11:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր