«ԷկոԼուր»
ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է հասարակական կազմակերպություններին` առաջարկելով իրենց կարծիքն արտահայտել փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծի վերաբերյալ, որն առաջադրվել է նախարարության հաստատմանը: Նախագծերի ցուցակում ներառված են` 2 փոքր ՀԷԿ՝ Վարդենիս գետի վրա, մեկական ՀԷԿ՝ Այրք, Ավազան և Գետիկ (Գեղարքունիքի մարզ) գետերի վրա, ինչպես նաև փոքր ՀԷԿ-եր՝ Դեբեդ, Արփա գետերի և Հեր-Հեր ջրամբարի վրա (Վայոց Ձոր):
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, խորհրդակցելով փորձագետների հետ, այս նախագծերի նկատմամբ բացասական կարծիք է հայտնում այն հիմնավորմամբ, որ նմանատիպ օբյեկտները խաթարում են գետի ջրային ռեժիմը, ինչպես նաև խոչընդոտում են ձկների անցմանը, որոնք ձվադրման համար բարձրանում են դեպի գետի ակունք:
Մայիս 13, 2009
