Ինչպես Հայաստանում նշեցին մարտի 21-ը` Անտառի համաշխարհային օրը

Ինչպես Հայաստանում նշեցին մարտի 21-ը` Անտառի համաշխարհային օրը

ԷկոԼուր

Մարտի 21-ին մենք նշում ենք Անտառի համաշխարհային օրը, որը մեզ պետք է հիշեցնի անտառը պաշտպանելու անհրաժեշտության մասին, որպեսզի մարդկությունը զերծ մնա էկոլոգիական աղետներից եւ կործանումից: 10 հազար տարվա ընթացքում մարդը ոչնչացրել է 26 միլիոն քառակուսի կիլոմետր անտառ: Երկրի վրա մնացել է 38 միլիոն քառակուսի կիլոմետր անտառ: Ամեն վայրկյան Երկիրը կորցնում է ավելի քան 1,5 հեկտար կուսական անտառ:

Անտառի համաշխարհային օրվա նախաձեռնող են հանդես եկել ՄԱԿ-ին առընթեր Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) եւ Եվրոպական գյուղատնտեսության կոնֆեդերացիան 1971 թվականին: Ի պաշտպանություն անտառների` ամբողջ աշխարհում անցկացվում են ակցիաներ, մրցույթներ, ցուցահանդեսներ: Էներգետիկ ճգնաժամի եւ շրջափակման պատճառով 90-ականներին Հայաստանը կորցրեց անտառների հսկայական տարածքներ: Երբ ճգնաժամն անցավ, անտառահատումները շահութաբեր դարձան բիզնեսի համար: Եւ այժմ անտառային բիզնեսը շարունավում է: Հայաստանի բնակչությունն իր վառարաններում ամեն տարի վառում է ամենաքիչը 650 հազար խմ փայտ:  Որոշ անտառազուրկ տարածքներում մեկ խմ փայտի գինը հասնում է 20-22 հազար դրամ: Բայց պաշտոնական տվյալներով անօրինական հատումների թիվը գնալով նվազում է:

Անտառի համաշխարհային օրը` մարտի 21-ին, Երեւանում կազմակերպվեց ընդամենը մեկ միջոցառում: Գերմանական միջազգային համագործակցության ընկերության Կենսաբազմազանության կայուն կառավարում ծրագիրը կազմակերպեց «Քայլեր դեպի անտառների կայուն կառավարում» խորագրով սեմինար: Իսկ շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների պաշտոնական կայքերում մենք նույնիսկ  հիշատակում չգտանք այն մասին, որ մարտի 21-ը Անտառի համաշխարհային օրն է:

Մարտ 21, 2013 at 19:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր