ԳՈՒՑԵ ԱՐԺԵ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ ԱՅՍՏԵՂ, ԱՅԼ ՈՉ ԺՆԵՎՈՒՄ՝ ԱՍՈՒՄ Է ԱԿՏԻՎԻՍՏ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԸ

ԳՈՒՑԵ ԱՐԺԵ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ ԱՅՍՏԵՂ, ԱՅԼ ՈՉ ԺՆԵՎՈՒՄ՝ ԱՍՈՒՄ Է ԱԿՏԻՎԻՍՏ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԸ

ԷկոԼուր

Մարդու իրավունքների պաշտպանության «UNITED NATIONS HUMAN RIGHTS» միջազգային կազմակերպությունը ուշադրություն է դարձրել Հայաստանի բնապահպանական խնդիրներին` մասնավորապես Թեղուտ, Սեւան, «Խոսրովի անտառ» արգելոց, Երեւանի կանաչ գոտիներ էկոլոգիական թեժ կետերին: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, ով հունիսի 17-ին հանդիպել է «UNITED NATIONS HUMAN RIGHTS» կազմակերպության ներկայացուցիչների հետ: Մարիամ Սուխուդյանի խոսքերով՝ կազմակերպությունը պատրաստ է խնդիրները ներկայացնել Ժնեւում: «Բայց մինչ այդ արժե փորձել խնդիրները լուծել մեր հանրապետության շրջանակներում եւ բոլոր այն մարմինների հետ, որոնք պատասխանատու են վայրի բնության պահպանության հարցում»,- նշեց նա:

Հունիս 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր