Իրավական վերլուծություն՝ ուղղված հանքարդյունաբերության ազդակիր համայնքներում անվտանգության ապահովմանն ու առողջության պահպանմանը

Իրավական վերլուծություն՝ ուղղված հանքարդյունաբերության ազդակիր համայնքներում անվտանգության ապահովմանն ու առողջության պահպանմանը

Ախթալա խոշորացված համայնքի բնակիչներն իրենց դժգոհությունն են արտահայտել շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցության կապակցությամբ, որն անդրադառնում է իրենց կյանքի որակի և առողջության վրա։ Բնակիչների իրավունքների՝ դատական կարգով վերկանագնման նպատակով պատրաստվել է հանքային արդյունաբերության աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանների և սոցիալական պատասխանատվության վերաբերյալ իրավական վերլուծություն։ Վերլուծության հեղինակը էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանն է։

Վերլուծության մեջ ընդգրկվել են մի շարք միջազգային իրավական նորմեր, մասնավորապես՝

  • Վերանայված Եվրոպական սոցիալական Խարտիան

  • Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը

  • «Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հ․17 կոնվենցիան

  • «Մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողներին փոխհատուցման մասին» ԱՄԿ հ․18 կոնվենցիան

  • «Խոշոր արդյունաբերական վթարների կանխման մասին» ԱՄԿ հ․174 կոնվենցիան,

  • «Հանքահորերում անվտանգության և առողջության մասին» ԱՄԿ հ․176 կոնվենցիան։ 

Ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտեր, մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրությունը, Աշխատանքային օրենսդրությունը, Ընդերքի մասին օրենսգիրքը, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, «Հայաստանի Հանրապտության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը։ 

Իրականացված վերլուծությունը հիմք է տալիս Ախթալա խոշորացված համայնքում՝ Մեծ Այրումում, Փոքր Այրումում, Ճոճկանում ապրող բնակիչների բողոքի հիման վրա հանքարդյունաբերության մեջ զբաղված աշխատակիցների և հանքարդյունաբերության ազդեցությունը կրող ազդակիր համայնքների բնակիչների իրավունքները պաշտպանել նաև դատական կարգով։

Վերլուծությունը պատրաստվել է «Հանուն Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացման» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է չեխական «ԱՐՆԻԿԱ», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի (Հայաստան) և «ԷկոԼուր» (Հայաստան) տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Դեկտեմբեր 30, 2020 at 16:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր