Ահազանգ. Մեղրաձորի ոսկու հանքավայրի շահագործման հետևանքով աղտոտվել է Մարմարիկ գետը

Ահազանգ. Մեղրաձորի ոսկու հանքավայրի շահագործման հետևանքով աղտոտվել է Մարմարիկ գետը
Մեղրաձորի ոսկու հանքավայրի ֆաբրիկայից կամ պոչամբարից արտահոսող ջրերը լցվել են Մարմարիկ գետ և աղտոտել այն: Այս մասին 2021թ. մայիսի 20-ին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է Գրետա Գաբրիելյանը:
 
«Հարգելի Բնապահպանական տեսչություն, ի լրումն իմ նախկին ահազանգի, այն մասին, որ Մեղրաձորի ոսկու հանքավայրի վերամշակման ֆաբրիկան և պոչամբարը տեղադրվել են բարձրադիր վայրում և անպայման աղտոտելու են շրջակա միջավայրը և Հրազդան գետի վտակ Մարմարիկ գետի ջրերը, կրկին փաստում եմ, որ ֆաբրիկայից և կամ պոչամբարից արտահոսող ջրերն այս տեսքն ունեն, այսինքն՝ աղտոտված են: Այս ջրերը հոսում են դեպի Մարմարիկ գետ: Համեմատության համար երկու օր առաջ արել եմ նույն վայրում հոսող մեկ այլ բնական գետակի և ֆաբրիկայից հոսող աղտոտված ջրերի լուսանկարներ: Հերթը ձերն է, եզրակացություն անելու...»,- նշել է նա:
 
Նշենք, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի տարածքում գտնվող Մեղրաձորի ոսկու հանքավայրը շահագործում է «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն:
 

Մայիս 20, 2021 at 16:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր