Օձունի էկոլոգիական և սոցիալական քաղաքականության մշակումն ընթացքի մեջ է. տեղի են ունեցել հանդիպումներ ֆոկուս խմբերի հետ

Օձունի էկոլոգիական և սոցիալական քաղաքականության մշակումն ընթացքի մեջ է. տեղի են ունեցել հանդիպումներ ֆոկուս խմբերի հետ

Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքում 2022թ. փետրվարին ակտիվ հանդիպումներ են տեղի ունեցել տեղի բնակչության հետ համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակման նպատակով:

 

Այս քաղաքականության մշակման նախադրյալները քննարկվեցին փետրվարի 3-ին Ալավերդիում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի թիմի և ֆոկուս խմբում ներառված Օձունի բնակիչների, իսկ փետրվարի 7-ին Օձուն համայնքում մյուս ֆոկուս խմբի՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Համայնքի էկոլոգիական և սոցիալական քաղաքականության գնահատումն իրականացվել է ծրագրի փորձագետների կողմից մշակված գործիք-ձևաչափի միջոցով:

Քննարկումների ժամանակ իրականացվեց գործիք-ձևաչափի միջոցով հավաքագրված պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների համադրություն։ Հավաքագրված տվյալների վերլուծության արդյունքները հնարավորություն կտան գնահատելու համայնքի սոցիալ-էկոլոգիական վիճակը և կարողությունները, ձևավորելու առաջարկներ, որոնք կներկայացվեն ՏԻՄ-երին՝ իրենց հնգամյա զարգացման ծրագրերում դրանք ներառելու նպատակով: 

Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործըներությամբ:  

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Լուսանկարները՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի

Փետրվար 22, 2022 at 11:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր