

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչությունը նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասանակցությամբ: Քննարկումը տեղի կունենա 2022թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, Կառավարական տուն 3 հասցեով:
Շահագրգիռ կողմերի՝ քննարկմանը մասնակցելու հնարավորություն ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2022թ. ապրիլի 5-ը, ժամը՝ 10:00-ը նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ ներկայացնելով անուն, ազգանուն և կազմակերպության անվանումը:
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ քննարկումն անց է կացվելու Chattam House ձևաչափով՝ ապահովելով առավելագույն բաց քննարկում։
Հիշեցնենք, որ շուրջ 60 հասարակական կազմակերպություն հայտարարություն էին տարածել, ինչպես նաև նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հետ կանչել նախագիծը Ազգային Ժողովից, միևնույն ժամանակ՝ կազմակերպել հանրային քննարկում այդ նախագծի քննարկման նպատակով:
Ապրիլ 04, 2022 at 15:48
