Քիմիական անվտանգության կոալիցիայի հռչակագիրը Հայաստանում սոցիալ-էկոլոգիական իրավիճակի վերաբերյալ

Քիմիական անվտանգության կոալիցիայի հռչակագիրը Հայաստանում սոցիալ-էկոլոգիական իրավիճակի վերաբերյալ

2024 թվականի սեպտեմբերի 14-15-ին, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքում տեղի է ունեցել Քիմիական անվտանգության կոալիցիայի հավաք-քննարկումը, որի ընթացքում Կոալիցիան ընդունել է հռչակագիր, որը ներկայացնում ենք ստորև. 

Քիմիական անվտանգության կոալիցիայի հռչակագիրը Հայաստանում սոցիալ-էկոլոգիական իրավիճակի վերաբերյալ 

«Քիմիական անվտանգության կոալիցիան, ներառելով 17 հասարակական կազմակերպություն, նախաձեռնություն և անհատ, կոչ է անում Հայաստանի Հանրապետության բոլոր շահագրգիռ կողմերին լուծումներ գտնել և գործուն քայլեր ձեռնարկել սոցիալ- էկոլոգիական միջավայրի բարելավման ուղղությամբ» Մենք՝ Քիմիական անվտանգության կոալիցիան, արձանագրում ենք մի շարք մարտահրավերներ, որոնց հաղթահարումը կենսական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության մաքուր և առողջ շրջակա միջավայրի ապահովման, մարդկանց առողջության, տնտեսական զարգացման, արտաքին հարաբերությունների և ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից։ Մենք բարձրաձայնում ենք մի շարք մարտահրավերների մասին, որոնցից են․ 
1. ՀՀ-ում արդյունաբերական թափոնների անարդյունավետ և վատ կառավարումը, որը պատճառ է հանդիսանում շրջակա միջավայրի շարունակական և անդառնալի աղտոտման
2. Ճնշումներ բնապահպան ակտիվիստների, շրջակա միջավայրի քիմիական աղտոտվածության վերաբերյալ բարձրաձայնող իրավապաշտպանների և համայնքի բնակիչների նկատմամբ, որոնք դրսևորվում են կեղծ նարատիվների ստեղծման և տարածման, թիրախավորման, ֆեյքային հարձակումներով և SLAPP գործընթացներով, որոնց նպատակն է առհասարակ հասցնել անկման բնապահպանական շարժումները Հայաստանում։ 
3. Չդադարող հանքային պաշարներ փնտրելու և հանքեր շահագործելու մղումները՝ հաճախ խրախուսվող տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ Էկոլոգիապես մաքուր, գյուղական բնակավայրերում, որտեղ մարդիկ զարգացնում են իրենց տնտեսությունները, զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, կաթնամթերքի վերամշակմամբ, զբոսաշրջության զարգացմամբ, կառուցում են իրենց բարեկեցությունը։ 
4. Քիմիական աղտոտվածության ռիսկեր կրող համայնքներում կայուն և կանաչ, այլընտրանքային զարգացման ռազմավարությունների և նախագծերի, սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունների մշակումը, ներդնումը և իրականացումը։
5. Քիմիական աղտոտվածությունը մարտահրավեր է ՀՀ հեղինակության և քաղաքակիրթ աշխարհի հետ ՀՀ արտաքին հարաբերությունների արդյունավետ կառուցման համար։
6. Քիմիական աղտոտվածությունը մարտահրավեր է գյուղատնտեսության, մարդկանց առողջության համար, այն խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, որոնք ազգային անվտանգության խնդիրներ են։ 

Քիմիական անվտանգության կոալիցիան աշխատելու է վերոնշյալ մարտահրավերների մեղմման և հաղթահարման ուղղությամբ՝ համագործակցելով շահագրգիռ հանրության, տեղական և պետական կառավարման մարմինների հետ, շարունակաբար բարձրաձայնելով խնդիրների մասին, իրազեկելով հանրությանը, բարձրացնելով քաղաքացիական իրավագիտակցությունը՝ ստեղծելով քննարկումների և երկխոսության հարթակներ, գտնելով և առաջարկելով լուծումներ։ Միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր կողմերին դիմակայել վերոնշյալ մարտահրավերների նկատմամբ առկա անտարբերությանը։

Քիմիական անվտանգության կոալիցիա 
1. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ 
2. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ 
3. «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ 
4. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ 
5. «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն
6. «Նոր հորիզոններ» ՀԿ 
7․«Կանաչ Փոփոխություն» ՀԿ
8. «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ
9. «Հանրային վերահոսկողություն» ՀԿ
10. «Կանաչ Հայաստան» բնապահպանական ՀԿ 
11. «Բայազետ կենտրոն» ՀԿ 
12. «Սինեմարթ» երիտասարդական ՀԿ 
13. «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ 
14. «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
15. «Առողջ միջավայր» ՀԿ 
16. «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ

Սեպտեմբեր 23, 2024 at 17:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր