Ամուլսարի հանքի շահագործման համար «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն 150 միլիոն ԱՄՆ դոլարի բյուջետային երաշխիք կստանա

Ամուլսարի հանքի շահագործման համար «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն 150 միլիոն ԱՄՆ դոլարի բյուջետային երաշխիք կստանա

ՀՀ կառավարությունը սույն թվականի փետրվարի 27-ին ընդունեց «Բյուջետային երաշխիք տրամադրելու մասին» որոշում՝ Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկն ապահովելու համար։

Ըստ որոշման՝ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկային համակարգից մինչև 5 տարի մարման ժամկետով մինչև 9 տոկոս անվանական տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին կտրամադրվի մինչև 150,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք։ Վարկային միջոցները կներգրավվեն «Արդշինբանկ» ՓԲԸ-ից, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ից, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ից, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ից։

Ըստ որոշման հիմնավորման՝ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` պետական երաշխիքի գումարը երաշխիքի ստացման համար դիմելու պահին չպետք է գերազանցի երաշխիք ստացողի ակտիվների 20 տոկոսը: Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքը կազմում է շուրջ 383.6 մլն ԱՄՆ դոլար առ 31.12.2023թ. (BDO), սակայն երաշխիքի թողարկման պահին առկա հաշվեկշռային ակտիվների շուկայական արժեքը գնահատված չէ: Հաշվի առնելով «Պետական պարտքի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանաչափի ապահովման հարցը՝ Նախագծի հիմքում դրված է բյուջետային երաշխիքի թողարկման նախապայման, այն է՝ որոշման ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսյա ժամկետում Ընկերության հաշվեկշռային ակտիվների շուկայական գնահատման հաշվետվության ներկայացման նախատեսումը՝ երաշխիքի թողարկումը կապելով հաշվետվության առկայության հետ։

Նշված է, որ այս որոշման ընդունումը հանգեցնում է պետական բոյւջեի եկամուտների ավելացման, իսկ բյուջետային երաշխիքի նյութականացման դեպքում՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման մինչև 150,000,000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով։

Որոշման նախագիծը մշակվել է՝ համադրելով բյուջետային երաշխիքի տրամադրման պարագայում առկա ռիսկերը և ընկերության գործարկման դրական ազդեցությունը ՀՀ-ում հանքարդյունաբերության և սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ոսկու գները միջազգային շուկայում։

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրով՝ Լիդիանի բաժնետոմսերից 12.5 տոկոսին համարժեք՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը նվիրատվությամբ փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը որպես սեփականություն:

Փետրվար 28, 2025 at 12:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր