

Նինա Աբազյան, Կապիտալ
Պղնձամոլիբդենայինը՝ հարկատուների առաջատար
Հանքարդյունաբերությունը սկսում է նորից զարգանալ: Դրա մասին է վկայում ինչպես այս ոլորտի արտահանման, այնպես էլ պետբյուջե վճարած հարկերի ծավալների աճը: Միջազգային ճգնաժամի տարիներին Հայաստանում հանքարդյունաբերությունը խիստ անկում ապրեց, որի պատճառ հանդիսացավ միջազգային շուկայում մետաղների գների կտրուկ անկումը, մասնավորապես՝ պղնձի գները նվազեցին մոտ 2,5 անգամ` հասնելով նույնիսկ հազ-ի՝ 1 տոննայի դիմաց: Ճգնաժամի հաղթահարման նպատակով կառավարությունը Պղնձամոլիբդենային գործարանին հատկացրել է մլն-ի պետական վարկ: Այժմ այս շուկայում աշխուժությունն ակնհայտ է, ինչի մասին է փաստում նաև գործարանի ղեկավարությունը:
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարած տվյալների համաձայն՝ 2011թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանքահումքային արտադրանքի արտահանումն ավելացել է մոտ 40%-ով և կազմել ,4 մլն:
Ընդ որում՝ 2010թ. արտահանումն արժեքային արտահայտությամբ կազմել է 6,5 մլն, ինչը մոտ 90%-ով աճել է 2009թ. հետ համեմատ: Ճգնաժամային՝ 2009թ. հանքահումքային արտադրանքի արտահանումը կազմել է ընդհանուր արտահանման 20,5%-ը, ընդ որում` 2010-2011 թթ. ընթացքում արտահանման ընդհանուր կառուցվածքում աճել է, մասնավորապես` 2010թ. այդ ցուցանիշը կազմել է 27,3%, իսկ 2011թ. առաջին եռամսյակում՝ 29,5%: Հետաքրքիր է, որ 2008թ. այդ ցուցանիշը եղել է ընդամենը 16,2%, իսկ 2009թ. պղնձի, ինչպես նաև հանքահումքային արտադրանքի միջազգային գներն ավելի քան 2 անգամ իջել են:
Ինչ վերաբերում է Պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից պետական բյուջե վճարվող հարկերին, նշենք, որ 2011թ. հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա հետ համեմատած, հարկերի ծավալը մոտ 6 անգամ աճել է, ինչի արդյունքում գործարանը, 2011թ. առաջին եռամսյակի տվյալներով, դարձել է հայաստանյան առաջին խոշոր հարկատուն, գործարանը նշված ժամանակահատվածում բյուջե է վճարել Դ7,45 մլրդ, ընդ որում՝ ուղղակի հարկերը կազմել են Դ4,3 մլրդ, իսկ անուղղակի հարկերը` Դ1,06 մլրդ: Նշենք, որ 2010թ. Պղնձամոլիբդենային գործարանը խոշոր հարկատուների շարքում եղել է 5-րդը և պետբյուջե է վճարել Դ12,6 մլրդ: Ստացվում է, որ 2011թ. առաջին վեց ամսվա ընթացքում գործարանը կարող է ավելի շատ հարկեր վճարել, քան դա արել է 2010թ., իսկ ինչպես արդեն նշվեց, 2010թ. բավական արդյունավետ տարի է եղել հանքարդյունաբերության համար, և արտահանման ծավալները մոտ 2 անգամ ավելացել են:
Փաստենք, որ միջազգային շուկայում 2010թ. հունիսից պղնձի գները սկսել են անկում ապրել և կազմել են մոտ ,1 հազ.` 1 տոննայի համար, հետագայում մինչև նոյեմբեր կայուն աճ են ունեցել՝ հասնելով ,8 հազ-ի՝ 1 տոննայի դիմաց: 2011թ. փետրվարին այն նույնիսկ հասել է հազ-ի, իսկ մայիսին պղնձի համաշխարհային գներն արդեն ընկել են և հասել ,7 հազ-ի՝ 1 տոննայի համար:
GFMS-ի փորձագետները միջնաժամկետ հեռանկարում պղնձի համաշխարհային գների աճ են կանխատեսում, սակայն չեն բացառում բացասական մի շարք երևույթների, մասնավորապես` Եվրոպայի մաքսային ճգնաժամը, հիմնական շուկաների արտադրության և Չինաստանի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ կանխատեսումները, որոնք կարող են նպաստել պղնձի համաշխարհային գների անկմանը: Իսկ Forex Club-ի փորձագետ Միքայել Վերդյանի համոզմամբ՝ կարճաժամկետ կտրվածքով պղնձի գների լուրջ փոփոխություններ չեն արձանագրվի, չնայած փոփոխությունների դեպքում այն հիմնականում միտված կլինի անկմանը: Փորձագետի կարծիքով` այդ ժամանակահատվածում պղնձի տոննայի միջազգային գինը կտատանվի .300-9.600-ի սահմաններում։
Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ապահովում է ավելի քան 10 հազ. աշխատատեղ և տարեկան մոտ 16 մլն տոննա հանքաքար է վերամշակում, որը անընդհատ աճի միտում է դրսևորում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը սեփականաշնորհվել է 2005թ. մոտ 0 մլն-ով:
Մայիս 30, 2011 at 17:07
