

Գալուստ Նանյան, Yerkir.am
«Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից Սոթքի ոսկու հանքավայրում ջարդիչ տեղադրելը եւ հենց տեղում որոշ աշխատանքեր իրականացնելը վտանգում է Սեւանա լիճը: Լրագրողների հետ հանդպման եկած «Էկոլուր» կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, ԱԺ բնապահպանական, սոցիալական եւ առողջապահական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թաթեւոոսյանը եւ ՙԱնտառներ՚ ՀԿ-ի նախագահ Նազենի Վարդանյանը:
Բնապահպանական խնդիրներով զբաղվող մասնագետներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Սոթքի հանքի շահագործմամբ խախտվում է «Սեւանի մասին» ՀՀ օրենքը, որում ամրագրված է՝ լճի հարակից տարածքում հանք շահագործելու արգելքը:
«Օրենքի համաձայն Սեւանին հարակից տարածքում չի կարելի հանք շահագործել, քանի որ հանքարդյունաբերության հետեւանքով թափոններ են լցվում լիճ: Բոլոր գյուղատնտեսական հողերը մեզ մոտ վերածվում են հանքարդյունաբերական հողերի: Այս ամենի հետեւանքով ստեղծվում է քաղցկեղածին միջավայր, որի մասին չեն մտածում մեր իշխանությունները»,- նշեց Գ. Թադեւոսյանը:
«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ի. Զարաֆյանի փոխանցմամբ օրեր առաջ այցելելով Սոթք համայնք կազմակերպել է հանրային լսումներ, որին սակայն հրաժարվել են մասնակցել «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչները: Զարաֆյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է անհապաղ ապամոնտաժել անօրինական կառույցը եւ կիրառել համապատասխան պատժամիջոցներ. «Եթե կորցնենք Սեւանը, կկորցնենք ողջ Հայաստանը»:
«Հայաստանի անտառներ» ՀԿ–ի նախագահ Նազելի Վարդանյանի խոսքերով՝ կատարված բոլոր հետազոտությունները վկայում են այն մասին, որ 20 տարի հետո քաղցրահամ ջուրը ավելի թանկ կլինի, քան նավթը կամ ոսկին, իսկ Գ. Թաթեւոսյանը հիշեցրեց, որ այսօր միայն Երեւանի 45 տոկոսը սնուցող աղբյուրները գոյանում են Սեւանի հաշվին. «Իսկ այսօր մենք չենք մտածում, որ թունավորելով Սեւանը մենք նաեւ թունավորում ենք այն աղբյուրները, որոնք սնուցում են մեզ»:
Ի պատասխան Երկիր-ի այն հարցին, թե ինչու բնապահպանները եւ համապատասխան մասնագետները չեն պահանջում բնապահպանության ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների ու այլ պատասխանատու պաշտոնյանների հրաժարականը, քանի որ հենց նրանց թեթեւ ձեռքով է այդ ամենը արվում, Գ. Թաթեւոսյանը վրդովված ասաց. «Ինչի պահանջենք, մենք հո միտինգի չենք եկել: Էդ իշխանություններն էլ մեզնից են ծնվել, հո օդից չեն իջել: Ժողովրդավարական երկրներում ԱԳՆ-ից հետո ամենակարեւոր նախարարությունը համարվում է բնապահպանության նախարարությունը»: Հիշեցնենք, որ միայն ժողովրդավարական երկրներում նման խախտումների դեպքում քաղաքացիական հասարակությունն առաջին հերթին կպահանջեր այն թույլ տված պաշտոնյայի հրաժարականը:
Հունիս 02, 2011 at 16:57
