

Lragir.am
Baltic Business News տեղեկացնում է, որ Էստոնացի բիզնեսմեն Մարսել Վիչմանը ստեղծել է FIT Armenia կազմակերպությունը, որը պլանավորում է ուսումնասիրել և ոսկի ու պղինձ արդյունահանել Հայաստանում:
Վիչմանը սկսել է Հայաստանում ոսկու արդյունահանման ծրագիրը այն բանից հետո, երբ GILD Arbitrage ներդրումային հիմնադրամը Էստոնիայի մի քանի բիզնեսմեների կողմից տրամադրված հարյուր հազարավոր կրոններ ներդրեց Հայաստանում 2007-08 թվականներին:
Սակայն ներդրումային հիմնադրամը շուտով սնանկացավ:
Այժմ Վիչմանը այդ հիմնադրամի յոթ լիցենզիաներից երեքի սեփականատերն է, և ասում են` հավելյալ ներդրումներ է իրականացրել:
Նա չի ցանկացել մեկնաբանել այս լուրերը:
2010-ին Äripäev էստոնական ֆինանսական ամսագիրը Վիչմանին համարել է Էստոնիայի 12-րդ ամենահարուստ բիզնեսմենը 1.24 միլիարդ կրոն հարստությամբ: Նա ունի անշարժ գույք, երկաթուղային ուղևորափոխադրումների և ավտոբուսային տրանսպորտային ընկերությունների և արդյունաբերական ձեռնարկությունների սեփականատեր է:
Օգոստոս 22, 2011 at 12:48
