Հողերի վարձակալության համար «GeoProMining Gold» ընկերությունը տարեկան 66 միլիոն դրամ կվճարի Սոտք համայնքին

Հողերի վարձակալության համար «GeoProMining Gold» ընկերությունը տարեկան 66 միլիոն դրամ կվճարի Սոտք համայնքին

ԷկոԼուր

Հողերի վարձակալության համար «GeoProMining Gold» ընկերությունը տարեկան 66 միլիոն դրամ կվճարի Սոտք համայնքին: Ընկերության հետ պայմանագիրը ստորագրվեց հոկտեմբերի 4-ին: «Այս գումարը մի քանի անգամ ավելի շատ է, քան մենք ստանում էինք նախկինում` 5 միլիոն դրամ»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Սոտքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը: Նա նշեց, որ վարձակալության վճարներն ավելացել են կառավարության նոր որոշման համաձայն: Դրա հետ մեկտեղ Կոլիկ Շահսուվարյանն ընդգծեց, որ պայմանագրում որեւէ այլ կետ չկա:

Մեր կողմից նշենք, որ կառավարության 2011թ. ապրիլի 21-ի որոշումը մի կողմից նախատեսում է արդյունաբերությանը (որպես կանոն, հանքարդյունաբերությանը) տրամադրված հողերի վարձավճարների ավելացում, մյուս կողմից համայնքների համաձայնությունն արդեն չի պահանջվում, որպեսզի վարձակալված հողերի կարգավիճակը փոխվի, այսինքն` գյուղատնտեսական նշանակության հողերը դառնում են արդյունաբերական նշանակության հողեր:  Տվյալ դեպքում խոսքը Սոտք համայնքի 1037 հա եւ 38 հա հողերի կարգավիճակի փոփոխման մասին է, որոնք վարձակալել է «GeoPproMining Gold» ընկերությունը: «ԷկոԼուր»-ի մոնիտորինգային խումբը ներկայացնում է լուսանկարներ, որոնցում երեւում է, թե ինչպես վարձակալված հողերը ծածկված են տոքսիկ տարրեր եւ ծանր մետաղներ պարունակող հանքի ապարներով, որոնք թունավորում են համայնքի հողերը: Դրա համար ընկերությունը ոչինչ չի վճարում:

Հոկտեմբեր 06, 2011 at 12:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր