Էներգետիկայի նախարար vs կին գործարար

Էներգետիկայի նախարար vs կին գործարար

www.1in.am

2009 թվականից Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող Սիլվա Համբարձումյանը պատրաստվում է դիմել Եվրադատարան, որպեսզի պահանջի իր ներդրած գումարները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին կին գործարար Սիլվա Համբարձումյանը և նրա փաստաբան Կարեն Թունյանը`խոսելով բիզնես-միջավայրում պետական համակարգի անօրինությունների շուրջ:

«Ես հանքարդյունաբերության համակարգ եմ մտել 2009 թվականին, երբ «Սիփան 1»-ը վաճառում էին: Փորձեցի ներդրող բերել արտասահմանից: Հենց ներդրողը եկավ, մեր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նրան լիցենզիայից անօրինաբար զրկեց: Մեկ տարի անցավ, դատը շահեցինք, բայց ներդրողն ասաց, որ գնում է Հայաստանից, որովհետև նման պայմաններում չի կարող աշխատել: Քանի որ ես էի նրան խնդրել Հայաստան գալ, ես գնեցի «Սիփան 1»-ը: 2010 թ. հուլիսի 30-ին դատը շահեցինք, նույն տարվա հոկտեմբերի 1-ին նորից անօրինաբար Մովսիսյանը լիցենզիան անվավեր ճանաչեց, որից հետո մենք էլի դիմեցինք դատարան, նույն թվականի դեկտեմբերի 1-ին դրեցինք աճուրդի»,- մանրամասնեց գործարարը`ընդգծելով, որ իրենց իրավունքները խախտվել են:

Նա նշեց, որ աճուրդի արդյունքում «Սիփան 1»-ը գնեց «Սագամար» ՍՊԸ-ն, սակայն նորից դատական փուլում են, որովհետև մարդիկ արդեն լիցենզիա են ստացել և ուզում են գալ` հանքը շահագործելու, իսկ նա մեծ ներդրումներ է արել հանքի շահագործման համար:

Ըստ նրա` այդ հանքի վրա 3 մլրդ 400 մլն դրամի բանկային փոխանցումներ է կատարել, իսկ ընդհանուր ներդրումը շատ է`մոտավորապես 50 մլն ԱՄՆ դոլար: Սիլվա Համբարձումյանը այս պահին շահագործում է նաև Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը: Նրա փաստմամբ`երկու հանքավայրերի վրա կատարել է 90 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

«Ասեմ նաև, որ ես դրսում եմ աշխատում, որտեղ աշխատածս ներկրում եմ Հայաստան, բայց այսօր ոչ ոք չի հետաքրքրվում»,- մեկնաբանեց կին գործարարը`հավելելով, որ շատ դժգոհ է դատական ատյաններից, որտեղ նրան ասում են, թե վերևից ունեն նման հրաման: Գործարարն ուզում է պարզել, թե ով է վերևը, և դիմել է հանրապետության նախագահին, որպեսզի ինքը վերահսկի, թե մինչև երբ են շարունակվելու ապօրինությունները:

Սիլվա Համբարձումյանը մտադիր է դիմել Եվրադատարան և ետ բերել այն բոլոր գումարները, որոնք ներդրել է` Հայաստանում բիզնես ունենալու համար: Ըստ նրա` Հայաստանում հաջողակ գործարար լինելու համար պետք է նաև քաղաքականության մեջ լինել, որում նա չկա, սակայն անհրաժեշտության դեպքում կլինի, բայց` ոչ իշխանական թևում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնահատել փոքր հիդրոէլեկտրակայանների բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, աջակցել ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստմանն ու մշակել նմուշային ծրագիր:

Լուսանկարը` «Հետք»-ի

Նոյեմբեր 10, 2011 at 11:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր