

ԷկոԼուր
Հայաստանում էր «GeoProMining» ընկերության ղեկավար Ռոման Խուդոլին: Նա Համաշխարհային բանկի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ ստորագրեց Այնթապ գյուղում (Արարատի մարզ) մանկապարտեզի կառուցման համաձայնագիր:
Մի քանի ռուսալեզու լրատվամիջոցներ` «Ռեգնում» գործակալությունը, «Առկա»-ն GPM-ի ղեկավարի այցը նշեցին հացազրույցով: Հարցազրույցները կարդացեք նյութի ռուսերեն տարբերակում: Նշենք, որ ընկերության մամլո ծառայություն ներկայացված «168 ժամ» թերթի` անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ դիմումն արդյունք չէր տվել:
«GeoProMining» ընկերությունը սոցիալական ծրագրերի համար Հայաստանում 2011թ. ներդրեց 1,5 միլիոն դոլլար
Առկա
GeoProMining ընկերության նախագահ Ռոման Խուդոլիի բացառիկ հարցազրույցը «Առկա» տեղեկատվական գործակալությանը
Ռոման Խուդոլի. «Ընկերությունը շարունակում է իր գործունեության հաջող զարգացումը Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի ձեռնարկություններում, եւ այդ հաջողության գրավականը ընկերության ուշադրությունն է իր աշխատակիցների եւ այն շրջանների բնակչության նկատմամբ, որտեղ գործում են ձեռնարկությունները: Հայաստանում 2011թ. GPM Gold-ի եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումները գերազանցել են 1,5 միլիոն դոլլարը:
…GPM-ը աջակցություն է ցուցաբերում տեղական ինքնակառավարման մարմիներին Վարդենիսի, Արարատի եւ Ագարակի բնակչության համար` անցկացնելու տարբեր բնապահպանական միջոցառումներ, ստեղծելու բարեկեցիկ եւ հարմարավետ պայմաններ:
…Աշխատակիցներին տրամադրվում է արժանի սոցիալական փաթեթ: Ամեն տարի աշխատակիցները բուժզննություն են անցնում երկրի լավագույն բուժհաստատություններում:
…Մենք Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարությունների գլխավոր հովանավորներից էինք, ընկերությունը նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել տոնական միջոցառումների կազմակերպման գործընթացում»:
Փետրվար 15, 2012 at 12:24
