

ԷկոԼուր
Հուլիսի 30-ին Գեղարքունիքի մարզի Սոտք համայնքը հավանություն տվեց Սոթքի ոսկու բացահանքի շահագործման նախագծին, որի հասարակական լսումները կազմակերպել էր «GeoProMining Gold»: «Եկեք հավանություն տանք այս նախագծին, բայց անպայման վերահսկելու ենք»,- ասաց Սոտքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը:
«GeoProMining Gold» ընկերությունը ամբողջությամբ անցնել է եղանակով Սոտքի ոսկու հանքավայրի բաց շահագործման: Նախագծի մեջ որպես բացհանքի վերազնիման մաս ներառվել է ջարդման-տեսակավորման տեղամասը, որն առանց փաստաթղթերի եւ առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության կառուցվեց դեռեւս 2011թ.:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ նույն գյուղի բնակիչները անհանգստացած էին ջարդիչ կայանի տեղադրմամբ եւ խոսում էին գետի աղտոտման, առողջության համար ռիսկերի մասին (Տես 2011թ. մայիսին Սոտքում նկարահանված «ԷկոԼուր»-ի տեսանյութը): Իսկ 2012թ. հուլիսի 30-ի հասարակական լսումների մասին պատմող տեսանյութը` շուտով:
Հուլիս 31, 2012 at 15:14
