Երթ եւ ցույց` ի պաշտպանություն Թեղուտի

Երթ եւ ցույց` ի պաշտպանություն Թեղուտի

ԷկոԼուր 

Սույն թվականի հոկտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, մի խումբ քաղաքացիների նախաձեռնությամբ տեղի կունենա երթ եւ ցույց` ի պաշտպանություն  Թեղուտի: Այս մասին տեղեկանում ենք Facebook սոցիալական ցանցով տարածված հաղորդագրությունից: 

Երթը  կմեկնարկի ՀՀ  կառավարության շենքից եւ կշարժվի  դեպի «Վալլեքս Գրուպ»-ի գրասենյակ և ՀՀ նախագահի նստավայր (Բաղրամյան 26): Նախաձեռնությունը կոչ է անում բոլոր մտահոգ քաղաքացիներին միանալ երթին. «Տեր կանգնենք մեր երկրի հարստություններին: Թույլ չտանք, որ օտարերկրյա հանքարդյունաբերողները ծախված վարչախմբի հետ միասին, ոչնչացնեն մեր ազգային հարստությունները»:

Հիշեցնենք, որ  Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը պատրաստվում է շահագործել «Վալլեքս Գրուպ» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն:

Հոկտեմբեր 09, 2013 at 17:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր