Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի հասարակական լսումների արձանագրությունները

Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի հասարակական լսումների արձանագրությունները

ԷկոԼուր

ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովոյի համայնքապետը բնակիչների պահանջով տրամադրել է Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի վերաբերյալ համայնքում անցկացված հասարակական լսումների և քննարկումների արձանագրությունները: Բնակիչներն իրենց հերթին արձանագրությունը փոխանցել են ԷկոԼուրին: Նրանք տեղյակ չեն, թե կազմված արձանագրությունները փոխանցվել են արդյոք համապատասխան մարմնին, թե ոչ: Ներկայացնում ենք Ֆիոլետովոյում անցկացված երեք համայնքային լսումների արձանագրությունները ռուսերեն և հայերեն տարբերակներով:

«Համայնքային լսումներ N1

25.11.2014թ.

2014թ-ի նոյեմբերի 25-ին` ժամը 12:00-ին, Լոռու մարզի Ֆիոլետովոյի համայնքապետարանում տեղի ունեցան համայնքային լսումներ:

Համայնքային լսումների օրակարգը.

Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը և դրա ազդեցությունը Ֆիոլետովո համայնքի վրա:

Ներկա էին Ֆիոլետովոյի համայնքապետ Ալեքսեյ Նովիկովը, «Գրեյդ Ռեդմետ» ընկերության տնօրեն Գ. Գյուրջյանը, նախագծող Հ. Նիկողոսյանը, Ֆիոլետովո համայնքի 31բնակիչ:

Քարտուղարություն՝ Ա. Աբրահամյան: Ֆիոլետովոյի համայնքապետ Ա. Նովիկովը ներկայացրեց լսումների մասնակիցներին /շահագրգիռ կողմերին/ լսումների օրակարգը:

Նախագծող Հ. Նիկողոսյանը ներկայացրեց ներկաներին նախագիծը և բացատրեց՝ ինչ աշխատանքներ են տարվելու:

Նաև ելույթ ունեցավ «Գրեյդ Ռեդմետ» ընկերության տնօրեն Գ. Գյուրջյանը և բացատրեց՝ ինչ տեխնիկա է աշխատելու և ինչ աշխատանքներ են տարվելու:

Լսումներին ներկա բնակիչները արտահայտեցին իրենց կարծիքը, հարցեր տվեցին:

Ելույթ ունեցող բնակիչները բարձրացրեցին անասունների  արոտավայրի ճանապարհի հարցը, որը համայնքում միակն է, և որը կփակվի, երբ հանքում սկսեն աշխատանքներ իրականացվել:

Բարձրացրեցին ջրի և փոշու հետ կապված հարցերը:

Ներկաներն առաջարկեցին քվեարկել և որոշել՝ տալ համաձայնություն, թե` ոչ:

Հանդիպման բոլոր մասնակիցները դեմ քվեարկեցին տվյալ հանքի բացմանը` 1. Սուկովիցինա Ե., 2. Սուկովիցին Ն., 3. Չիչեվ Մ., 4. Զադորկին Պ., 5. Չիչեվ Ա., 6. Նազարով Տ., 7. Նովիկով Դ., 8. Կոլոյեկով Ի., 9. Զադորկին Օ., 10. Չիչեվ Ն., 11. Նովիկով Ա., 12. Մորոզով Մ., 13. Նովիկով Պ.,14. Զադորկին Վ., 15. Դյակոնով Պ., 16. Զադորկին Պ.,17. Տոլմաչեվ Մ., 18. Մինասցեվ Ա., 19. Սուկովիցին Ա., 20. Կոլոսկով Վ., 21. Ռուդոմետկին Մ., 22. Զադորկին Պ., 23. Ցիկին Պ., 24. Չիչեվ Վ., 25. Մորոզով Ա., 26. Նազարով Վ., 27. Ցիկին Ա., 28. Զադորկին Ա., 29. Ռուդոմետկին Ա., 30. Ռուդոմետկին Ն., 31. Նազարով Վ.:

Արձանագրությունը կազմեց՝ Ա. Աբրահամյանը:

Համայնքային լսումներ N2

10.12.2014թ.

Ֆիոլետովոյում հանքավայրի բացման հետ կապված համայնքային լսումների անցկացումից հետո «Գրեյդ Ռեդմետ» ընկերությունը ցանկություն է հայտնել ևս մեկ անգամ հավաքել համայնքի բնակիչներին համայնքային լսումներ անցկացնելու համար՝ կապված հանքավայրի շահագործման նախագծի հետ:

Համայնքապետ Ա. Նովիկովի առաջարկությամբ 2014թ-ի դեկտեմբերի 10-ին ստեղծվեց 6 հոգուց կազմված նախաձեռնող խումբ`1. Մորոզով Մ.,  2. Կոլոսկով Ի. 3. Չիչեվ Ա., 4. Նովիկով Օ., 5. Ցիկին Պ., 6. Զադորկին Ա., որոնց հանձնարարվեց զգուշացնել համայնքի յուրաքանչյուր բնակչի նախատեսվող լսումների մասին:

Համայնքային լսումները որոշեցին անցկացնել 16.12.2014թ-ին` ժամը 12:00-ին, համայնքապետարանի շենքում:

Արձանագրությունը կազմեց՝ Պոպովո Դ.

Համայնքային լսումներ N3

16.12.2014թ.

2014թ-ի դեկտեմբերի 16-ին` ժամը 12:00-ին, Լոռու մարզի Ֆիոլետովոյի համայնքապետարանում տեղի ունեցան համայնքային լսումներ:

1. Կրկին նախագծի քննարկում՝ օգտակար հանածոների հանքի բացում:

«Գրեյդ Ռեդմետ» ընկերության կողմից ներկա էր Գ. Գյուրջյանը:

Ներկա էին Ֆիոլետովո համայնքի 170 բնակիչ:

Հանդիպման բացումը արեց համայնքապետ Ա. Նովիկովը: Համայնքապետը բացատրեց ներկաներին տվյալ նախագծի դրական և բացասական կողմերը:

Ելույթ ունեցան համայնքի բնակիչները` Ռուդոմետկին Վլադիմիրը, Նովիկով Ալեքսեյը, Նովիկով Պավելը, Զակորկին Վասիլիյը, Մորոզով Ալեքսեյը, Մորոզով Պյոտրը: Բոլոր ելույթ ունեցողները դեմ հանդես եկան տվյալ հանքի բացմանը:

Որոշում կայացվեց անցկացնել բաց քվեարկություն: Քվեարկությունն անցավ բաց: Համայնքային լսումների բոլոր մասնակիցները միաձայն դեմ քվեարկեցին հանքի բացմանը: Հանքի բացմանը կողմ կամ ձեռնպահ մնացողներ չեղան:

Արձանագրությունը կազմեց՝ Պոպովա Դ.»:

Հունվար 13, 2015 at 13:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր