

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ պայմանական տարածքներում նավթի եւ գազի երկրաբանական հետախուզական աշխատանքների նախնական գնահատման հայտին:
Այսպիսով «Բլեքսթերզ Էներջի Արմենիա»-ը թույլտվություն է ստանում նավթ եւ գազ որոնել Սեւանա լճի ավազանում` ձկնորսությամբ զբաղվող Նորատուս, Հայրիվանք եւ Ծաղկաշեն համայնքների տարածքներում փորձաքննության հետեւյալ պահանջները կատարելու պայմանով:
Այդ պահանջներն են`
- Եթե երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ընթացքում հայտնաբերվեն ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի եւ կենդանիների տեսակներ, առաջնորդվել ՀՀ կառավարության 29.01.2010թ. N 71-Ն, N 72-Ն որոշումներով:
- Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում երկրաբանահետախուզական աշխատանքների մեթոդիկայի հնարավոր փոփոխությունները համաձայնեցնել ՀՀ բնապահպանության նախարարության հետ:
- Հորատման տեղամասը եւ խտությունը որոշելուց հետո «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փորձաքննության ներկայացնել հորատման աշխատանքային ծրագիրը:
Փետրվար 25, 2015 at 14:32
