

ԷկոԼուր
Փետրվարի 19-ին` ժամը 12:00-ին, Ժողովրդական արվեստի թանգարանում (Աբովյան 64), կբացվի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հանրի Ներսիսյանի լուսանկարների ցուցահանդեսը` «Թումանյանական աշխարհը», որը կներկայացնի Դսեղ գյուղը, մարդկանց եւ բնությունը: Ցուցահանդեսը նվիրված է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 141-ամյակին: Ցուցահանդեսի կազմակերպիչը «Լոռվա ձոր» ազգակցական միությունն է: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ 2010թ. փետրվարի 25-ը: Աշխատանքային ժամերն են` 11: 30-ից 16: 30-ը, բացի շաբաթ օրերից:
Փետրվար 17, 2010
