

ԷկոԼուր
Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի բնակիչները դեմ քվեարկեցին Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման հայտին հունիսի 18-ին համայնքում անցկացված քննարկման ժամանակ: Հայտը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն: Քննարկմանը ներկա էր ընկերության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը, ով ամբողջ ընթացքում լուռ լսում էր բնակիչների կարծիքները: Գլաձորցիների հիմնական մտավախությունը կապված էր ռադիացիայի հետ: Հանքի շահագործմանը դեմ արտահայտվող բնակիչներին փորձում էին հակառակը համոզել հանքի շահագործմանը կողմ բնակիչները: Նրանք պնդում էին, որ գյուղին աշխատատեղեր են անհրաժեշտ: Բնակիչների միջև սկսվեց վիճաբանություն: Լուծում գտնելու համար առաջարկվեց հարցը դնել քվեարկության:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գլաձորի բազմամետաղային հանքավայրի հայտը բազում հարցեր է առաջացնում
Վերնաշեն համայնքը դեմ է Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործմանը
Հունիս 22, 2016 at 16:49
