

ԷկոԼուր
2016թ-ին խոշոր հարկ վճարողների ցանկում տեղի է ունեցել հանքարդյունաբերական ընկերությունների դիրքերի կտրուկ փոփոխություն 2015թ-ի ցանկի համեմատ: 2015 և 2016 թվականների ցանկերում առաջին 100 խոշոր հարկ վճարողներից են 5 հանքարդյունաբերող ընկերություններ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն (նախկինում «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲԸ):
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2016թ-ի ցանկում տեղափոխվեց 16-րդ տող 2015թ-ի 2-րդ տողից: 2016թ-ին ընկերությունը վճարել է 9 121 579 դրամ, ինչը 18 384 322.6 դրամով քիչ է 2015թ-ի համեմատ:
«Թեղուտ» ՓԲԸ-ն 2016թ-ին բարձրացավ 7-րդ տողը՝ 2015թ-ի 21-րդ տողից՝ 2016թ-ին վճարելով 13 357 405.1 դրամ, ինչը 8 684 177.9 դրամով ավելի է 2015թ-ի համեմատ:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն 2016թ-ին նույնպես բարձրացրել է իր դիրքը՝ 2015թ-ի 28-րդ տողից տեղափոխվելով 13-րդ տեղ: 2016թ-ին ընկերությունը վճարել է 9 377 008.0 դրամ, ինչը 5 515 206.3 դրամով ավելի է 2015թ-ի վճարումներից:
«Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի դեպքում (նախկինում «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲԸ) գործնականում փոփոխությունը չնչին է: 2016թ-ին ընկերությունը զբաղեցրել է 38-րդ տողը՝ վճարելով 3 213 108.4 դրամ, իսկ 2015թ-ին զբաղեցրել է 36-րդ տողը՝ վճարելով 3372219.2 դրամ:
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2015թ-ին զբաղեցրած 44-րդ տողից 2016թ-ին տեղափոխվել է 89-րդ տող: 2016թ-ին ընկերությունը վճարել է 1 449 324.4 դրամ, ինչը 2 անգամ պակաս է 2015թ-ի 2 935 352.5 դրամ վճարումներից:
Փետրվար 09, 2017 at 12:52
