ՀԱՏՈՒՄ ՉԷՐ` ԷՏՈՒՄ ԷՐ

Առավոտ

Մայրաքաղաքում պարբերաբար տեղի ունեցող զանգվածային ծառահատումների փաստը նկատի ունենալով՝ բնակիչների աչքն այնքան է վախեցել, որ անգամ սանիտարական էտում տեսնելով մտածում են, թե հերթական կանաչ գոտին է ոչնչացվում:

Երեկ «Առավոտը» քաղաքացիներից հերթական ահազանգը ստացավ՝ Կորյունի փողոցում տեղի ունեցող ծառահատումների վերաբերյալ: Այդ տարածքում ապրող բնակիչները հերթով զանգում էին խմբագրություն՝ խնդրելով անհապաղ գնանք տեսնենք ու միջոցներ ձեռնարկենք: Նրանք համոզված էին, որ դա ոչ թե սանիտարական էտում է, այլ ծառահատում, քանի որ, ըստ բնակիչների, «գարնանը խորը էտում չի կարելի անել»:

Բնակիչների անհանգստությունը փարատելու համար Երեւանի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանն «Առավոտին» պարզաբանեց, որ այդ վայրում արվել է ոչ թե խորը էտում, այլ սանիտարական էտում, որը կարելի է անել կլոր տարին.

«Այդ ժամանակ էտում են կիսաչորացածի, հիվանդ կամ ծառերի փչակներում աճած ճյուղերը: Այս աշխատանքները կատարել են Կենտրոն կանաչապատման աշխատակիցները»:

Նա հավելեց, որ իրենք ընդհանրապես Երեւան քաղաքում խորը էտումն արգելել են, քանի որ մի շարք փողոցների վնասված ծառեր արդեն փոխարինվել են նորերով եւ խորը էտման կարիք արդեն չունեն:

Մայիս 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր