

Հետք
Մայիսի 26-ին' ժամը 15:00-ին, Հրազդանում չինական ընկերության կողմից հանք շահագործելու դեմ բնակիչները պատրաստվում են ակցիա կազմակերպել Հայաստանում Չինաստանի դեսպանատան առջև: Հրազդանի «Օրհուս» կենտրոնը նամակ է պատրաստել, որը պետք է փոխանցեն դեսպանին:
«Քանի որ չենք կարող կապ ստեղծել չինական ընկերության հետ, նպատակն է դեսպանի միջոցով խնդրագիրը հասցնել Fortune Oil ընկերությանը, որտեղ ներկայացված է հասարակության մտահոգությունը' երևույթի հետ կապված: Կից ուղարկելու ենք նաև անկախ փորձագիտական եզրակացությունը»,- նշում են կազմակերպիչները' «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ծանուցման մեջ:
Մայիս 20, 2011 at 12:27
