Հրազդանի երկաթի հանքավայրի վերաբերյալ նոր բնապահպանական գնահատական կպատրաստվի

Հրազդանի երկաթի հանքավայրի վերաբերյալ նոր բնապահպանական գնահատական կպատրաստվի

News.am

Հրազդանի երկաթի հանքավայրի վերաբերյալ նոր բնապահպանական գնահատական է պատրաստվելու, կապված օրենսդրության մոդեռնիզացիայի հետ: Այդ մասին հունվարի 30-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարութունյանը: Հանքի վերամշակման իրավունքը պատկանում է չինական Fortune Oil ընկերությանը:

Քանի որ Հանքերի վերաբերյալ կոդեքսում եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մասին» օրենքում 2011-ի վերջին ուղղումներ են մտցվել, ուստի ընկերությունը նոր բնապահպանական փորձաքննություն կանցկացնի եւ դա կտրամադրի Բնապահպանության նախարարությանը:

«Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել շահագործող ընկերության հետ: Բացի այդ, մենք կարող ենք տեղում ծանոթանալ շահագրգիռ համայնքների ներկայացուցիչների կարծիքների հետ»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում երկաթի հանքերի պահուստային պաշարները 2011-ի վերջին գնահատվել են հարյուր միլիոն տոննայի չափով: Երկաթի պաշարներ կան Հրազդանի, Աբովյանի եւ Սվարանցի հանքավայրերում, որոնք դեռեւս չեն շահագործվում:

Հունվար 31, 2012 at 15:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր