Սվարանցի երկաթի հանքավայրը կարող է խոչընդոտել Տաթեւի զբոսաշրջային ծրագրին

Սվարանցի երկաթի հանքավայրը կարող է խոչընդոտել Տաթեւի զբոսաշրջային ծրագրին

News.am

Տաթեւի վանքի մերձակայքում Սվարանցի երկաթի հանքավայրի շահագործումը կարող է ամբողջովին տապալել Տաթեւը զբոսաշրջային կենտրոնի վերածելու կառավարության ծրագիրը: Այդ մասին NEWS.am-ին ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի ղեկավար Կարինե Դանիելյանը: Բացի այդ` Ամուլսարի ոսկու հանքավայրը լուրջ վտանգ է Ջերմուկ առողջարանային կենտրոնին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերությունը ձեռք է բերել Հրազդանի, Սվարանցի եւ Աբովյանի երկաթի հանքերը շահագործելու իրավունք եւ պատրաստվում է ներդնել մոտ 500 մլն դոլար:  

NEWS.am-ը դիմեց նաեւ բնապահպանության նախարարին, պարզելու, թե որքանով հանքերի շահագործումը վտանգավոր է առողջարանային եւ զբոսաշրջային կենտրոնների համար: Նախարարի խոսքով` ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ կարելի է նվազագույնի հասցնել հանքավայրերի շահագործման բնապահպանական ռիսկը: Բացի այդ` ծառատնկման եւ այլ գործողությունների միջոցով բնությանը հնարավորություն է ընձեռվում վերականգնվել:

Հուլիս 18, 2011 at 14:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր