Եվրոպական խորհրդարանը պահանջում է արգելել ցիանիդի օգտագործումը հանքարդյունաբերության մեջ

Եվրոպական խորհրդարանը պահանջում է արգելել ցիանիդի օգտագործումը հանքարդյունաբերության մեջ

ԷկոԼուր

Եվրոպական խորհրդարանը ձայների բացարձակ մեծամասնությամբ (566-ը 8-ի դեմ) կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին հնարավորին արագ արգելել ցիանիդի օգտագործումը հանքարդյունաբերության մեջ Եվրոպական Միությունում: Այս մասին տեղեկանում ենք miningwatch.ro կայքից:

Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց հանքարդյունաբերական թափոնների մասին 2006/21/ԵՄ Դիրեկտիվի բանաձևի իրականացմանը, որը կարգավորում է թափոնների կառավարումը արդյունահանող ճյուղերում և ընդունվել է 2000 թ-ին, Ռումինիայի Բայա-Մարե քաղաքում տեղի ունեցած ցիանային աղետից հետո:

Հանքարդյունաբերական թափոնների մասին Դիրեկտիվը և այն, ինչպես է այն իրականացվում անդամ-պետությունների կողմից, դարձել է վերանայման առարկա Եվրոպական խորհրդարանի էկոլոգիական հանձնաժողովի կողմից: Մասնավորապես, հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Դիրեկտիվի դրույթները գործնականում իրականացնելը խնդրահարույց է: Կարևորն այն է, որ գոյություն ունեն իրական գործնական խնդիրներ՝ կապված վթարային միջոցառումների պլանների հետ («Ա» կատեգորիայի օբյեկտների համար), ինչպես նաև թույլտվությունների և ստուգումների (բոլոր տեսակի օբյեկտների համար, ներառյալ «Ա» կատեգորիայի): Այս երկու օրինակները չափազանց կարևոր են, քանի որ նրանց չկիրառումը կտրուկ կերպով մեծացնում է արդյունաբերական գործունեության ռիսկը մարդու առողջության և շրջակա միջավայրի համար:

Խորհրդարանի կողմից ս.թ. ապրիլի 27-ին ընդունված բանաձևում նաև ընդգծվում է հիմնական ռեսուրսների օգտագործումը նվազեցնելու անհրաժեշտությունը և դրա փոխարեն խրախուսվում է կրկնակի օգտագործումը և վերաշրջանառությունը՝ կապված ԵՄ-ի շրջանառու տնտեսության անցման հետ:

«Հանքարդյունաբերական թափոնների մասին Դիրեկտիվը Բայա-Մարեի վթարի հետևանք է: Երեկվա քվեարկությունը հաստատում է, որ Դիրեկտիվը վտանգավոր կերպով անարդյունավետ է: Ամեն դեպքում, դրանք անվտանգության ոչ ադեկվատ միջոցառումներ են, որոնք կարող են կանխել նոր վթարները: Շրջակա միջավայրի և մարդու առողջությունը չպետք է ենթարկվի պատահականությունների, և այդ պատճառով Եվրոպական խորհրդարանը կոչ արեց Հանձնաժողովին ամբողջովին արգելել ցիանային տեխնոլոգիաների օգտագործումը Եվրոպական Միությունում», - հայտարարեց Ռոքսանա Պենզա-Բրադատան Mining Watch Romania-ից:

«Երբ նախկինում մերժում էինք ստանում հանքարդյունաբերության մեջ ցիանային տեխնոլոգիաների արգելքի հարցում, Եվրոպական հանձնաժողովը հղում էր անում հանքարդյունաբերական թափոնների մասին Դիրեկտիվին և պնդում էր, որ այն կկանխարգելի դժբախտ պատահարները: Եվրոպական խորհրդարանի քվեարկության հիման վրա կազմված հաշվետվությունը մեկընդմիշտ հաստատում է, որ Դիրեկտիվն այս վիճակով անարդյունավետ է: Այլևս չկան արդարացումներ չգործելու համար», - եզրափակեց Ստեֆանի Ռոտը Save Rosia Montana-ից:

Մայիս 03, 2017 at 18:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր