«ԷՅ ԹԻ ՓԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

«ԷՅ ԹԻ ՓԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

«Էյ Թի Փի»

Հիմնադրման 15-րդ հոբելյանի առթիվ Հայաստան Ծառատունկ Ծրագիրը (պաշտոնական անունն է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) թողարկել է նոր վավերագրական կինոնկար` հիմնադրամի կողմից իրականացվող լայնածավալ կանաչապատման և բնապահպանական կրթության ծրագրերի մասին: «Ամեն մի ծառ...» խորագրով այս 15-րոպե տևողությամբ ֆիլմի ռեժիսորն է Քենեդի Ուիթլին, իսկ օպերատորն ու խմբագիրը` Ամայա Սերվինոն:
   
«Էյ Թի Փի» բ/հ-Ն սկսել է իր աշխատանքը 1994 թվականին` ունենալով մի համեստ նպատակ՝ վերականգնել Երևանի այն կանաչ հասարակական տարածքները, որոնք ոչ շատ վաղ անցյալում ծառապատ են եղել, և որտեղ ծառերը զոհաբերվել էին մարդկանց տաքանալու համար:  «Հայաստանի անկախությանը հաջորդող «մութ տարիներին» բնակիչները ստիպված էին այրել այն ամենը, ինչ գտնում էին», - պատմում է «Էյ Թի Փի»-ի հիմնադիր Քերոլին Մյուգարը: «2004 թվականին մենք արդեն տնկել էինք 500,000 ծառ Երևանում ու հարևան համայնքներում: Այն ժամանակ պարզ դարձավ, որ լոկ հասարակական տարածքների վերականգնումը բավարար ազդեցություն չի ունենա անապատացման առավել ընդարձակ դարձող խնդրի վրա»:

«Այն ժամանակ, միայն հինգ տարի առաջ, ես մեր անձնակազմին առաջադրեցի նախաձեռնել մի ծրագիր, ըստ որի 2015 թ-ի դրությամբ կազմակերպությունը Մեծ Եղեռնի 100-ամյակի առթիվ պետք է տնկի ընդհանուր թվով 15 միլիոն ծառ` Հայոց Ցեղասպանության յուրաքանչյուր զոհի համար տասական ծառ: Մենք ակնկալում ենք, որ 2009 թ-ի վերջում հիմնադրամի ջանքերով Հայաստանում կտնկվի  3,5 միլիոնից ավելի ծառ: Շնորհակալ ենք մեր առաքելության նկատմամբ Ձեր հաստատուն հավատքի համար», - »Էյ Թի Փի» բ/հ-ի աջակիցներին հասցեագրված իր հատուկ ուղերձում նշել է տ-ն Մյուգարը:
   
«Ես անձամբ ուղեկցել եմ ֆիլմ նկարահանող խումբը դեպի մեր տնկարանները, երկու կրթական կենտրոնները և տասնյակ տնկման վայրերը, և կարծում եմ, որ այս նոր վավերագրական կինոնիկարը արծարծում է մեր կազմակերպության կողմից իրականացվող ծառատունկի, աղքատության նվազեցման և կրթական ծրագրերի բոլոր հույզերն ու ազդեցությունը»,- նշում է «Էյ Թի Փի» բ/հ-ի գործադիր տնօրեն Ջեֆ Մասարջյանը:
   
«Թեպետ դա մեր 15-րդ հոբելյանն է, պետք է նշել, որ այս տարին դժվար տարի է եղել գլոբալ տնտեսական անկնման պատճառով», - ավելացրեց պ-ն Մասարջյանը: «Այնուամենայնիվ, մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի ավարտին հասցնենք մեր պարտավորվածությունը` ձեռք բերելով և տնկելով այն տնկիները, որոնք աճեցվում են «Էյ Թի Փի»-ի հետ համագործակցող Հայաստանի ընտանիքների կողմից իրենց տնամերձ տնկարաններում»:
   
Այս ամիս «Էյ Թի Փի» բ/հ-ի նոր «Ամեն մի ծառ...» վավերագրական ֆիլմն ուղարկվել է Միացյալ Նահանգներում բնակվող հազարավոր հայ ընտանիքներին: «Մենք հուսով ենք, որ մեր կազմակերպության աջակիցները կօգնեն մեզ կյանքի կոչելու մեր Հայաստանի համայնքների բնակիչներին տրված խոստումը: Իրենցից շատերը գլոբալ տնտեսական ճկնաժամի ազդեցությունը անգամ ավելի շատ են զգում, քան մենք` Սփյուռքի ներկայացուցիչներս», - շեշտեց պ-ն Մասարջյանը:
   
«Անցած 15 տարիներին ընթացքում մեր բարերարները անվերապահորեն օժանդակել ու մեծ հավատարմություն են ցուցաբերել «Էյ Թի Փի»-ին, և մենք հույս ունենք, որ յուրաքանչյուրը կշարունակի նվիրումով աջակցել մեր հետագա աշխատանքներին ևս, քանի որ այժմ մենք ունենք փորձ ու կարողություն յուրաքանչյուր տարի ավելի քան մեկ միլիոն ծառ տնկելու համար, ինչը հսկայական ազդեցություն կունենա երկրի ու Հայաստանի ժողովրդի  բարեկեցության վրա»,- եզրակացրեց նա:

1994-ից սկսած «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը տնկել ու վերականգնել է ավելի քան 3 միլիոն ծառ` Հայաստանի Հանրապետության շուրջ 800 վայրերում: Կազմակերպությունը ծառատունկի հետ կապված սեզոնային ծրագրերի շրջանակներում հարյուրավոր աշխատատեղեր է բացել Հայաստանի անապահով բնակչության համար: Մեր երեք առաջատար նախաձեռնություններն են` համայնքային ծառատունկ, աղքատության նվազեցնման և սոցիալապես անապահով խավի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված համայնքների զարգացում ու զանգվածային անտառվերականգնում, ինչպես նաև երկրի թանկարժեք բնական ռեսուրսները պաշտպանելու նպատակով նախաձեռնված բնապահպանական կրթության ծրագիր: Լրացուցիչ տեղեկատվության և «Էյ Թի Փի» բ/հ-ի  առաքելությանն աջակցելու համար այցելեք www.armeniatree.org վեբ-կայքը:

Օգոստոս 14, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր