ՍԵՐԳԵՅ ԿԱՊԻՆՈՍ. ՈՉ ՄԻ ԽՈՇՈՐ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՎԵԼ ԱՌԱՆՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

ՍԵՐԳԵՅ ԿԱՊԻՆՈՍ. ՈՉ ՄԻ ԽՈՇՈՐ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՎԵԼ ԱՌԱՆՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

ԱրմԻնֆո

Երևանում «Արևորդի» էկոլոգիական փառատոնի շրջանակներում բացվել է կլիմայի գլոբալ փոփոխության թեմային նվիրված կլոր սեղան, որին մասնակցում են ՀՀ բնապահպանության նախարարության, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, ոչ մի խոշոր էկոլոգիական խնդիր չի կարող լուծվել առանց հասարակության մասնակցության: «Որքան էլ մտահոգված լինեն կառավարական կառույցները, առանց հասարակության ներգրավման, առանց նրա աջակցության ոչինչ հնարավոր չէ անել, իսկ եթե անգամ կարելի է, ապա դրա արդյունավետությունը մեծ չի լինի՚» - ասել է նա: Այդպիսով, ինչպես նշվել է, գլոբալ խնդիրների լուծումն անմիջականորեն կախված է քաղաքացիական հասարակության գործուն մասնակցությունից: Ս.Կապինոսը նաև ընդգծել է պարբերաբար էկոլոգիական խնդիրներին առնչվող միջոցառումների անցկացման կարևորությունը: «Նման միջոցառումները նպատակին հասնում են միայն այն ժամանակ, երբ դրանց հետևում են ուրիշները», - նշել է նա:

Կլիմայի փոփոխությունը և գլոբալ ջերմացումն այսօրվա դրությամբ առավել արդիական հարցերն են: Մասնագետների գնահատականների համաձայն, Հայաստանում ջերմաստիճանի 2 աստիճան բարձրացումը կարող է հանգեցնել անապատացման ծավալների 33 տոկոս մեծացման, տեղումների 10 տոկոս նվազման, բերքատվության 8-14 տոկոս կրճատման և այլն: Գլոբալ ջերմացումը բացասաբար կանդրադառնա առողջության վրա: Այն կարող է հանգեցնել ավելի հաճախակի եղանակային անոմալիաների, ինչպիսիք են չափազանց բարձր ջերմաստիճաններն ու առատ տեղումները: Բացի այդ, կմեծանա նաև արևեդարձային ցիկլոնների և փոթորիկների ինտենսիվությունը:

Հոկտեմբեր 28, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր