ՀԱԷԿ-ի աշխատած վառելիքի չոր պահեստարանը կշահագործվի մինչեւ 2020 թվականը

ՀԱԷԿ-ի աշխատած վառելիքի չոր պահեստարանը կշահագործվի մինչեւ 2020 թվականը

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) աշխատած վառելիքի չոր պահեստարանը կշահագործվի մինչեւ 2020 թվականը: Ինչպես   տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պաշտոնական կայքը, ՀՀ Պետատոմհսկողությունը  2000 թվականի օգոստոսի 1-ին  Հայկական ԱԷԿ-ին տվել է աշխատած վառելիքի չոր պահեստարանի շահագործման լիցենզիա 20 տարի ժամկետով:

NUHOMS-56 տիպի աշխատած վառելիքի չոր պահեստարանը գտնվում է Հայկական ԱԷԿ-ի հրապարակում:  Ըստ պաշտոնական աղբյուրի` պահեստարանը բաղկացած է 616 ջերմանջատիչ հավաքվածքների պահեստավորման համար նախատեսված 11 հորիզոնական մոդուլներից: 2005 թվականին  ՀՀ Ազգային ժողովը ՀՀ կառավարության առաջարկությամբ որոշում է ընդունել ընդարձակել պահեստարանը, որը հնարավորություն կտա պահեստավորել 1890 հատ ջերմանջատիչ հավաքվածք՝ առնվազն 50 տարի ժամկետով:

Նոյեմբեր 08, 2013 at 13:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր