Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչը դրական է գնահատել Երեւան-ՀԱԷԿ տարածքում տեղակայված սեյսմիկ կայանների աշխատանքը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչը դրական է գնահատել Երեւան-ՀԱԷԿ տարածքում տեղակայված սեյսմիկ կայանների աշխատանքը

ԷկոԼուր

Երևան - ՀԱԷԿ տարածքում տեղակայված GURALP 6TD թվային սեյսմիկ կայանների տեղադրման և շահագործման արդյունքները գոհացրել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատասխանատու աշխատակից Անդրեյ Չուպովին: Սեյսմիկ կայանները նախատեսված են ՀԱԷԿ-ի շուրջը սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրությունների համար: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, օրերս   Անդրեյ Չուպովը ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակից Խ.Կիրակոսյանի ուղեկցությամբ այցելել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայություն:

Այստեղ հյուրերին ներկայացրել են Երևան - ՀԱԷԿ տարածքում տեղակայված GURALP 6TD թվային սեյսմիկ կայանների տեղադրման և շահագործման արդյունքները: Այդ նորագույն 6 կայանները Հայաստանին տրամադրվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից՝ ՀԱԷԿ-ի շուրջը սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրությունների համար: Հյուրերը ծանոթացել են կայաններից տվյալների իրական ժամանակում ստացման և դրանց մշակման եղանակներին: Նույն օրը հյուրերը այցելել են նաեւ «Կապուտան» դիտակետ, որտեղ տեղադրված է նշված կայաններից մեկը: Ա.Չուպովը դրական է գնահատել կատարված աշխատանքը:

Նոյեմբեր 15, 2013 at 12:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր