ԿԱՅԱՑԱՎ «ՄԱՔՈՒՐ ՀԱՅՐԵՆԻՔ» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Aysor.am

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

ՀՀ վարչապետի 2010 թվականի մարտի 9-ի N145 - Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` շրջակա միջավայրի մաքրության ապահովման համար համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործման, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, շրջակա միջավայրի մաքուր պահպանման մշակույթի և ավանդույթների ձևավորման, համապատասխան աշխատանքներ իրականացնելու և անհրաժեշտ միջոցառումներ նախատեսելու համար «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիր մշակելու նպատակով:

Նիստին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար, խմբի ղեկավար Արամ Հարությունյանը, ԲՆ բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը, տարածքային կառավարման, արդարադատության, էկոնոմիկայի, սպորտի և երիտասարդության, կրթության և գիտության նախարարների տեղակալները, «Միասին» երիտասարդական շարժման ու «Արալեզ» գիտակրթական հիմնադրամի ներկայացուցիչներ:

Նիստին քննարկվեցին կազմակերպչական և հայեցակարգային խնդիրներ, ծրագրի իրականացման համար հավանական գործընկերների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ հարցեր, որոշվեց ստեղծել աշխատանքային հանձնախմբեր ըստ ուղղությունների և հանդիպումները դարձնել պարբերաբար:Հաջորդ նիստը կկայանա մեկ շաբաթ անց:

Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Մարտ 24, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր