

ԷկոԼուր
Հոկտեմբերի 1-ին Երևան քաղաքի Նորք Մարաշ թաղամասում բռնկված հրդեհը մարվել է: Ինչպես էկոԼուրին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, տուժածներ չկան, իսկ հրդեհի բռնկման պատճառները դեռ ուսումնասիրվում են: Հրդեհի հետևանքով այրվել է 5 հա բուսածածկույթ:
Նշենք, որ հրդեհը բռնկվել է ժամը 12:19-ին՝ Նորք-Մարաշի 17-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 13:09-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել՝ 14:00-ին:
Հոկտեմբեր 01, 2018 at 17:32
