

ԷկոԼուր
2019 թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությանը պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 5,233.8 միլիոն դրամ: Այս մասին նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:
ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի համաձայն` հատկացվելիք միջոցներն ուղղվելու են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ մոնիտորինգ», «Բնական պաշարների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում եւ պահպանություն», «Անտառների կառավարում», «Բնապահպանական նմուշների պահպանություն եւ ցուցադրություն» ծրագրերի իրականացմանը:
Էրիկ Գրիգորյանը անդրադարձել է Սեւանա լճի ջրօգտագործման, ջրի մակարդակի բարձրացման, Խոսրովի անտառի էկոհամակարգի պահպանման խնդիրներին:
Նոյեմբեր 08, 2018 at 19:11
