Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 87 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 87 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թ. հունիսի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 33 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 87.194.350 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 17-ի վերաբերյալ նշանակվել է 1.250.000 դրամի վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.408.298 դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 19 դեպք, 17 դեպքով հաշվարկվել է 87.154.350 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև 3 դեպքով նշանակվել է 250.000 դրամի վարչական տուգանք, որից՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (11 հաճարենի, 2 թխկի, 3 բոխի, 3 կաղնի) հաշվարկվել է 1.749.000 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (6.5 խմ թափուկ վառելափայտ)՝ 117.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հաճարենի, 1 հողմատապալ հաճարենի) նշանակվել է 100.000 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (7.37 վառելափայտ)՝ 50.000 դրամի վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (1015 հաճարենի, 20 բոխի, 3 սոճի, 20 ուռի, 31 կաղնի, 3 թխկի, 5 տանձենի) հաշվարկվել է 83.112.250 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.35 խմ վառելափայտ)՝ 48.600 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (16 բարդի, 1 թխկի, 3 ցցաչոր կաղնի) հաշվարկվել է 1.851.500 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.7 խմ վառելափայտ)՝ 61.200 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Երևան՝ խաղողի վազի ապօրինի հատման 1 դեպքով (խաղողի 2 վազ) հաշվարկվել է 150.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Սյունիք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ վառելափայտ)՝ հաշվարկվել է 64.800 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 100.000 դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 7 դեպք, նշանակվել է 550.000 դրամի վարչական տուգանք, որից՝

Շիրակ՝ ապօրինի ձկնորսության 1 դեպքով (առգրավվել է 1 հատ ինքնաշեն ձկնորսական հարմարանք, 11 հատ՝ 1.2 կգ կարաս տեսակի ձուկը կենդանի վիճակում բաց է թողնվել Ախուրյան գետ) նշանակվել է 50.000 դրամի վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ նախկինում հայտնաբերված ձկան ապօրինի որսի փորձի 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի վարչական տուգանք։

Լոռի՝ նախկինում հայտնաբերված ապօրինի որսի 5 դեպքով (1 քարակզաքիս, 3 կգ կարաս և յազուլ ձկներ, 1 ճքճքան մրտիմ բադ, 5 սև փարփար թռչուն, 1 աղվես) նշանակվել է 450.000 դրամի վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, 1 դեպքով հաշվարկվել է 40.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև 2 դեպքով նշանակվել է 200.000 դրամի վարչական տուգանք, որից՝

Կոտայք՝ հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 40.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 50.000 դրամի վարչական տուգանք։

Առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ջրառ իրականացնելու 1 դեպքով նշանակվել է 150.000 դրամի վարչական տուգանք։
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի, վարչական վիճակագրական հաշվետվություն չներկայացնելու 4 դեպքով՝ 200.000 դրամի վարչական տուգանք։

 

Հունիս 17, 2019 at 11:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր