Ստյոպա Սաֆարյանը միաձայն քվեարկությամբ նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ

Ստյոպա Սաֆարյանը միաձայն քվեարկությամբ նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ

ԷկոԼուր

ՀՀ կառավարության ս.թ. դեկտեմբերի 19-ի նիստին քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավար Ստյոպա Սաֆարյանը միաձայն քվեարկությամբ նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ:

Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության նիստին վարչապետն ընդգծեց, որ սա Հանրային խորհրդի վերջին շանսն է ապացուցելու, որ որպես Կառավարության խորհրդատվական մարմին իսկապես կարող է արդյունավետ լինել:

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդից դուրս գալու մասին հայտարարել էր նոյեմբերի 13-ին՝ նշելով, որ անիմաստ է համարում իրգործունեությունը ստեղծված պայմաններում:

Լուսանկարը՝ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից

Դեկտեմբեր 19, 2019 at 16:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր