Վլադիմիր Կարապետյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

Վլադիմիր Կարապետյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թ. հունվարի 8-ի 1 - Ա որոշման համաձայն, Վլադիմիր Կարապետյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով Վլադիմիր Կարապետյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- գրված է վարչապետի որոշման մեջ` կառավարության www.e-gov.am կայքում:

Կարապետյանը ժամեր առաջ իր՝ պաշտոնանկության մասին տեղեկացրել է նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում. «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»։

Նշենք, որ Վլադիմիր Կարապետյանն այս պաշտոնը ստանձնել էր 2019 թ. հունվարի վերջին։

 Լուսանկարը՝ www.gov.am
 

Հունվար 09, 2020 at 15:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր